Դարձիր Մասնիկը
Մեծ Փոփոխության
Միտքը զորանում է ուժեղ և պայծառ մտքերի հետ հաղորդակցվելիս
«Հզոր Միտք» ՀԿ-ն իր գործունեությունը սկսել է 2019 թվականին, նպատակ ունենալով ստեղծել հզոր համահայկական երիտասարդական ցանց, որի միջոցով կկարողանանք նպաստել համայնքների ակտիվացմանը, ինչպես նաև կստեղծենք ներմարզային և միջմարզային կապեր ինչպես Հայաստանում, Ջավախքում, Արցախում անյպես էլ Սփյուռքի հայերի շրջանակներում։ Այս նպատակին հասնելու ճանապարհին իրականացնում ենք մի շարք կրթական, մոտիվացնող և մարզամետ նախագծեր երիտասարդների համար:
ԿՅԱՆՔԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ
ՄԵՐ ՆԱԽԱԳԾԵՐԸ
Ուսանողի տուն
«Ուսանողի Տունը» ոչ ֆորմալ կրթության և կեցության հարթակ է մարզից Երևան տեղափոխված ուսանողների համար։ Մեր նպատակն է մարզաբնակ երիտասարդների համար ստեղծել ինքնակրթության, ինքնազարգացման հարթակ՝ կազմակերպելով ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, հանդիպումներ, քննարկումներ գործարարների և խոսնակների հետ, այցեր տարբեր կազմակերպություններ, և դրա միջոցով խթանել մարզերի զարգացմանը կրթված և մրցունակ ներուժ ունենալու շնորհիվ։ Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի հետ համատեղ ուսանողներին տրամադրվում են նաև հարմարավետ կացարաններ։