top of page
305821974_668021848080832_8184709619557785077_n.jpg

«Հզոր Միտք» հասարակական երիտասարդական կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2019 թվականին, նպատակ ունենալով ստեղծել հզոր համահայկական երիտասարդական ցանց, որի միջոցով կկարողանանք զարգացնել մարզերը, ինչպես նաև ներմարզային և միջմարզային կապեր կստեղծենք ինչպես Հայաստանում, Ջավախքում, Արցախում անյպես էլ Սփյուռքի հայերի շրջանակներում։

Այս նպատակին հասնելու ճանապարհին իրականացնում ենք մի շարք կրթական, մոտիվացնող և մարզամետ նախագծեր, մի շարք ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, փորձի փոխանակումներ, որորնք նպաստում են մարզաբնակ  երիտասարդների անձնային աճին՝ միտված լինելով աջակցել նաև մարզերի զարգացմանը և առաջխաղացմանը: 

Արդյունքում` արդեն իրականացվել են ավելի քան 150 վեբինարներ և սեմինարներ, դասընթացներ Javascript-ի, գրաֆիկ դիզայնի, անգլերենի, ադրբեջաներենի, SMM-ի և այլն, ինչպես նաև 40-ից ավել այց տարբեր գյուղեր, 15-ից ավել միջմարզային մեծ միջոցառումներ։ Մեր գործունեության մեջ առանցքային դեր ունեն համայնքներ այցերը, որի ընթացքում տեղի երիտասարդների հետ բացհայտվում են համայնքի խնդիրները, դրա լուծման գործում երիտասարդների դերն ու մոբիլիզացվում թիմեր, ովքեր այցից հետ կապ պահպանելով ՀԿ թիմի հետ՝ սկսում են համայնքի ակտիվացման ու խնդիրների լուծման իրենց գործունեությունը։

Հզորցին պետք է լինի՝

  • Հայրենասեր

  • Շնորհակալ

  • Հարգալից

  • Պատասխանատու

  • Շփվող, ընկերասեր

  • Ճկուն

  • Արագ սովորող

  • Ստեղծարար

  • Թիմային

  • Հավելյալ արժեք ներդնող

  • Աշխատասեր

292719800_5199162243507040_9009779595328474276_n.jpg

Մեր թիմը ՝

bottom of page