top of page

Մեր Տեսլականը

«Հզոր Միտք»  ՀԿ-ն իր գործունեությունը սկսել է 2019 թվականին, նպատակ ունենալով ստեղծել հզոր համահայկական երիտասարդական ցանց, որի միջոցով կկարողանանք նպաստել համայնքների ակտիվացմանը, ինչպես նաև կստեղծենք ներմարզային և միջմարզային կապեր ինչպես Հայաստանում, Ջավախքում, Արցախում անյպես էլ Սփյուռքի հայերի շրջանակներում։ Այս նպատակին հասնելու ճանապարհին իրականացնում ենք մի շարք կրթական, մոտիվացնող և մարզամետ նախագծեր երիտասարդների համար: 

«Հզոր Միտք»-ի շրջանակներում իրականացում ենք մի շարք ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, փորձի փոխանակումներ, որորնք նպաստում են մարզաբնակ  երիտասարդների անձնային աճին՝ միտված լինելով աջակցել նաև մարզերի զարգացմանը և առաջխաղացմանը: Արդյունքում` արդեն իրականացվել են ավելի քան 100 վեբինարներ և սեմինարներ, դասընթացներ javascript-ի, copywriting, գրաֆիկ դիզայնի, անգլերենի, ադրբեջաներենի, սմմ-ի և այլն, ինչպես նաև 30-ից ավել այց տարբեր գյուղեր, 10-ից ավել միջմարզային մեծ միջոցառումներ։ Մեր գործունեության մեջ առանցքային դեր ունեն համայնքներ այցերը, որի ընթացքում տեղի երիտասարդների հետ բացհայտվում են համայնքի խնդիրները, դրա լուծման գործում երիտասարդների դերն ու մոբիլիզացվում թիմեր, ովքեր այցից հետ կապ պահպանելով ՀԿ թիմի հետ՝ սկսում են համայնքի ակտիվացման ու խնդիրների լուծման իրենց գործունեությունը։

ա-սա մեկ.jpg
bottom of page